13.05.2017|
12:36
ԿԸՀ-ն մերժեց «Ելք» դաշինքի դիմումները, որով պահանջվում էր անվավեր ճանաչել ՀՀԿ գրանցումը մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին։ Դաշինքը ԿԸՀ էր ներկայացրել երկու դիմում, որոնցից առաջինը պահանջում է անվավեր ճանաչել ՀՀԿ գրասենյակի գրանցումը, իսկ երկրորդը պահանջում է ընդունել օպերատիվ որոշումներ՝ կասեցնելու ընտրական իրավունքի հնարավոր խախտումը: